Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին «Բուլղարիա» շոգենավի վթարի կապակցությամբ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին «Բուլղարիա» շոգենավի վթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգա գետում «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ: Նախագահը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:

«Բուլղարիա» շոգենավը վթարի ենթարկվեց հուլիսի 10-ին Թաթարստանում: Կան բազմաթիվ զոհեր: Անհայտ է մնում 102 ուղևորի ճակատագիրը: 85 մարդ հաջողվել է փրկել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---