Պարսիկ զբոսաշրջիկներն իրենց շատ ազատ են զգում Հայաստանում

Պարսիկ զբոսաշրջիկներն իրենց շատ ազատ են զգում Հայաստանում

PanARMENIAN.Net - Իրանի քաղաքացիները վերջին տարիներին հաճախակի են այցելում Հայաստան և այդ մասին է վկայում այցերի աճի ցուցանիշը, որը 2010թ. 2009-ի համեմատ 40 տոկոս է կազմել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը :

Պարսիկների քանակը Հայաստանում ավելանում է արդեն ոչ միայն գարնանը, երբ նրանք ժամանում են այստեղ նշելու Նովրուզը, այլ նաև այս սեզոնին: «Որպես կանոն, պարսիկները Հայաստան են ժամանում ընտանիքներով և շատ ազատ են իրենց զգում այստեղ»,-ասել է նա:

Ինչպես նշել է Մեխակ Ապրեսյանը, պարսիկների տեսակարար կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում 7 տոկոս է կազմում և այդ ցուցանիշը դեռ կաճի:

Անդրադառնալով այն հարցին, որ հայաստանցիների շրջանում որոշ դժգոհություն կա պարսիկների այցելությունների հետ կապված, նա նշել է.«Գալիս են՝ դժգոհ ենք, չեն գալիս՝ էլի դժգոհ ենք, այնուամենայնիվ, պարսիկ զբոսաշրջիկները բավականին մեծ գումարներ են ծախսում մեզ մոտ, ինչը դրական է անդրադառնում տնտեսության վրա»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---