«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ամբողջությամբ մարել է իր պարտատոմսերը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ամբողջությամբ մարել է իր պարտատոմսերը

PanARMENIAN.Net - 2011 թվականի հուլիսի 7-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մարել է իր կողմից 2008թ. հուլիսին թողարկած ընդհանուր ծավալով 1,000,000,000 ՀՀ դրամ յուրաքանչյուրը 50 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, 9.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 20 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

Պարտատոմսերի թողարկման տեղաբաշխող և հաշվարկային բանկ էր հանդիսանում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Պարտատոմսերը ակտիվ շրջանառվում էին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում և ցուցակված էին ցուցակման վերին (Abond) մակարդակում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---