Ռուսաստանի ԱԳՆ-ն Վրաստանում լուսանկարիչների ձերբակալություններն անվանել է հակառուսական հիստերիա

Ռուսաստանի ԱԳՆ-ն Վրաստանում լուսանկարիչների ձերբակալություններն անվանել է հակառուսական հիստերիա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանել է վրացի լուսանկարիչների ձերբակալությունը, որոնց մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: «Թբիլիսիում հակառուսական հիստերիան կրկին մեծ թափ է առնում: Իշխանությունները համոզում են համաշխարհային հանրությանը և սեփական բնակչությանը նրանում, որ Վրաստանը հեղեղված է ռուս լրտեսներով և դիվերսանտներով, որոնց հետ տեղի խիզախ հատուկ ծառայությունները պայքարում են գիշեր-ցերեկ: Հիմա «լրտեսական պատմությունների» հեղինակներին անհրաժեշտ են եղել որպես պերսոնաժներ նաև վրացի լուսանկարիչները: Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել այդ մարդկանց, ովքեր դարձել են Թբիլիսիի իշխանությունների կամայականության նոր զոհերը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

2011-ի հուլիսի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և ևս չորս լուսանկարիչներ ձերբակալվել են: Վրացական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց կասկածում են արտասահմանյան հետախուզական ծառայության հետ համագործաակցության մեջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---