Սբ Երրորդության հայկական եկեղեցին թուրքական Էսքիշեհիրում առաջիկայում կգործի որպես մշակույթի տուն

Սբ Երրորդության հայկական եկեղեցին թուրքական Էսքիշեհիրում առաջիկայում կգործի որպես մշակույթի տուն

PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը այցելել է Էսքիշեհիրի Սբ Երրորդության հայկական եկեղեցի: Ինչպես հայտնում է forumgazetem.com-ը, նախարարը ծանոթացել է վերականգնողական աշխատանքներին: 1881թ. Սբ Երրորդության եկեղեցին երկար ժամանակ որպես պահեստ է օգտագործվել: Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը նպատակահարմար է համարել վերականգնել եկեղեցին ու վերածել այն մշակույթի տան ցուցասրահով և համերգասրահներով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում հայկական եկեղեցիները վերածվում են մշակույթի տան կամ թանգարանի: Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին այսպես կոչված վերականգնումից հետո վերածվել է մուտքի դռան վրա Աթաթուրքի դիմանկարով թանգարանի: 2010-ի սեպտեմբերի 19-ին եկեղեցում 10 տարի անց տեղի ունեցավ պատարագ: Գմբեթի վրա այդպես էլ խաչ չի տեղադրվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---