Բրազիլիայում որոշել են աճեցնել հայկական ծիրան

Բրազիլիայում որոշել են աճեցնել հայկական ծիրան

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպում է ունեցել ԲԴՀ գյուղատնտեսության փոխնախարար Միլտոն Օրտոլանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նախարարության Արտաքին հարաբերությունների և ագրոբիզնեսի քարտուղար Սելիո Պորտոն, երկու միջազգային վերլուծաբաններ, քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:

Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան այցերի ընթացքում ստորագրված պայմանագրերին, դրանցով ծավալված համագործակցությանը, որոնք ընդգրկում են առևտրի, ագրոբիզնեսի, խաղողագործության, այգեգործության և այլ բնագավառներ:

Քննարկվել են հեռանկարային մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են արդեն հաջողությամբ զարգացող խաղողագործությանը, Բրազիլիայում հայկական ծիրանի արտադրությանը, Հայաստանում բրազիլական փորձի կիրառմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---