Google-ը թողարկել է Android Market նոր ծրագիրը

Google-ը թողարկել է Android Market նոր ծրագիրը

PanARMENIAN.Net - Վերջերս Google-ը փոփոխություններ է կատարում Android Market ծրագրում՝ պարզեցնելով ծրագրերի և խաղերի որոնումը օգտագործողների համար և հնարավորություն տալով գրքեր գնել և ֆիլմեր վարձակալել։ Այժմ Google-ը թողարկել է Android Market-ի նոր տարբերակը, որն այս ամենը հնարավոր է դարձնում։ Այս մասին հաղորդում է Google-ի Mobile բլոգը։

ԱՄՆ-ում գտնվողները կարող են վարձել հազարավոր ֆիլմեր՝ սկսած $1.99-ից Android Market-ից անմիջապես իրենց հեռախոսի մեջ։ Android Market-ում հասանելի Videos ծրագրով հնարավոր է Google անունով (account) հեշտությամբ մուտք գործել Android Market ։ Անգամ հնարավոր է ներբեռնել ֆիլմեր միանգամից սեփական հեռախոսի մեջ։ Նույն հնարավորություններն էլ կան գրքեր գնելու դեպքում։

«Մենք Android Market-ի գլխավոր էջում նաև տեղ ենք հատկացրել շաբաթվա ամենահետաքրքիր պարունակությանը (content)։ Ինչպես նաև ներկայացնում ենք նոր հիանալի հավաքածուներ, ինչպես օրինակ՝ խմբագրերի կամ անձնակազմի ընտրած ծրագրերը», - գրում է բլոգում Google-ի արտադրանքների մենեջեր Պոլ Մոնթոյը։

Նոր Android Market-ը հասանելի կլինի Android 2.2 և ավելի բարձր տարբերակների համար։ Թարմացումը կկատարվի ավտոմատ կերպով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---