«Անտեսանելի հայացքը» ֆիլմը դիտողներին կփոխանցի Արգենտինայի բռնատիրական ռեժիմի ոգին

«Անտեսանելի հայացքը» ֆիլմը դիտողներին կփոխանցի Արգենտինայի բռնատիրական ռեժիմի ոգին

PanARMENIAN.Net - Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված է արգենտինացի ռեժիսոր Դիեգո Լերմանի «Անտեսանելի հայացքը» ֆիլմը: Ռեժիսորը չի կարողացել գալ Հայաստան, փոխարենը աշխատանքի բերմամբ Հայաստանում է ֆիլմի սցենարիստ Մարիա Մեյրան:

Նա ասաց որ սցենարը գրվել է 2007թ-ին: «Յուրահատուկ ժամանակաշրջան է ներկայացված: Դա Արգենտինայի տոտալիտար ռեժիմի մասին է (1976-1982): Արգենտինայում շատ է արծարծվում այդ թեման: Մեր հիմնական խնդիրն էր նույնի մասին նոր բան ներկայացնելը: Հայտնվեց Մարտին Կոհանի «Բարոյական գիտությունները» վեպը, որը մեր կարծիքով արժեր ներկայացնել: Մենք որոշեցինք, որ կերպարի ներքին մտքերը պետք է արտահայտել նրա ժեստերով, վարքով, լռությամբ: Մենք կենտրոնացանք ռեժիմի ոչ թե անկման, այլ կայուն ժամանակաշրջանի վրա: Անտեսանելի հայացքը գործում է բոլոր բռնատիրական ռեժիմներում», - ասաց Մեյրան: Ֆիլմը մասնավորապես շեշտադրությունը դնում է 1982թ-ի վրա: Գլխավոր հերոսուհին ուսուցչուհի Մարիա Տերեսան է: Վերահսկելով երեխաներին, ստեղծում է մի մթնոլորտ, սկսում է արթնացնել ճնշված մարդկանց: Դպրոցի ուսմասվարը` Բիասուտտոն տեսնելով ուսուցչուհու աշխատանքը, սովորեցնում է նրան լինել զգոն, ուշադիր այդ ամենի հանդեպ, ինչը վրիպում է ուրիշի աչքերից և դառնալ «անտեսանելի հայացք»: Ֆիլմը, ըստ կազմակերպիչների, հատկապես կհետաքրքրի Խորհրդային տարիներին դպրոց գնացած մարդկանց:

Ֆիլմը անցած տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---