ՀՀ էներգետիկայի նախարարություն. Ռուսական գազը Հայաստանի համար դեռևս չի թանկանա

ՀՀ էներգետիկայի նախարարություն. Ռուսական գազը Հայաստանի համար դեռևս չի թանկանա

PanARMENIAN.Net - Հայաստանի համար ռուսական գազի գինն այսօր կազմում է 1000 խմ համար 180 դոլար, և այդ գինը չի փոխվելու մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով որոշ հայկական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը, որի համաձայն հուլիսի 1-ին գազի ներկրումը մաքսային մարմիններում պետք է ձևապերպվի 1000 խմ համար 210 դոլարով:

Դեռ այս տարվա ապրիլին ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց, որ այն դեպքում, եթե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը և ռուսական «Գազպրոմը» պայմանագիր ստորագրեն, որը նախատեսում է Հայաստանի համար գազի սակագնի փոփոխություն, ապա այդ պայմանագիրն անպայման պետք է ներկայացվի հանձնաժողովին:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ 2011-ի ընթացքում գազի սակագները Հայաստանի գազասպառող բաժանորդների համար չեն բարձրանա:

4  13.07.11 - Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---