Երևանի գերեզմանոցների տարածքն ընդլայնվում է, մասնագետները խորհուրդ են տալիս դիակիզարան կառուցել

PanARMENIAN.Net - 2020թ. Երևանի տարածքի 11-12 տոկոսը կզբաղեցնեն գերեզմանոցները: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը, առաջիկա տարիներին գերեզմանոցների տարածքը կընդլայնվի 300 հա: Ըստ ակադեմիկոսի, այսօրվա դրությամբ գերեզմանոցները զբաղեցնում են Երևանի տարածքի 560 հա: «Նման տեմպերով մինչ 2050թ. գերեզմանոցները կկազմեն Երևանի տարածքի 30-40 տոկոսը»,-ասել է մասնագետը:

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը նշեց, որ Հայաստանում գնալով աճում է դիակիզարանի ստեղծման անհրաժեշտությունը:

Ըստ նրա, դիակիզարանները հարկավոր են ոչ միայն գերեզմանոցների համար պիտանի տարածքի սահմանափակ լինելու պատճառով, այլ նաև վարակիչ հիվանդությունների համաճարակներից խուսափելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---