ՀՀ ԱԳՆ. Առանց ԼՂ հավանության հնարավոր չէ անցնել համաձայնագրի մշակմանը

ՀՀ ԱԳՆ. Առանց ԼՂ հավանության հնարավոր չէ անցնել համաձայնագրի մշակմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ղեկավարները իրենք իրենց դնում են անհարմար դրության մեջ միջազգային հանրության առջև, կարելի է ասել՝ ուղղակի իրենք իրենց վարկաբեկում են: Այդ մասին հուլիսի 13-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված ծավալուն ելույթի շրջանակներում հայտարարել է Լոնդոնի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում, որին ներկա էին քաղաքագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ և Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ: Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ասել է. «Եթե փաստերը խեղաթյուրելով նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միաջզգային հանրության հետ՝ ուղղակի անհնար է»:

«Ասել, որ 2004 թ. հայտնվեց «պրահյան գործընթացը», և չասել, թե ինչու այն հայտնվեց: Իսկ այն հայտնվեց, քանի որ նախորդ՝ փարիզյան գործընթացը, որն եզրափակվել էր քիվեսթյան փաստաթղթով, վերջին պահին մերժվեց, փաստորեն, տապալվեց Ադրբեջանի կողմից: Ասում են, որ մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են կողմերին 2007 թ. նոյեմբերին կազմված էին միայն մի քանի պարբերությունից և կրում էին շատ ընդհանրական բնույթ: Ուղղակի կարելի է հիշեցնել, որ 2007 թ. Մադրիդում ներկայացված փաստաթուղթը՝ կարգավորման հիմնարար սկզբունքները, կազմված էր տասնչորս կետից, ինչպես և տասնչորս կետից է բաղկացած 2011 թ. հունիսին ներկայացված վերջին տարբերակը: Հիշեցնեմ նաև, որ 2007 թ. նոյեմբերից հետո շուրջ մեկ տարի, Բաքուն հրապարակայնորեն պնդում էին, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում: 2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ: Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչև վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել՝ այն էլ որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է՝ չես ընդունում:

Դա կրկնվեց նաև վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան և 2011 թ. հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, և նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թ. հունիսին Կազանում:Շեշտում են, թե 2009 թ. դեկտեմբերյան տարբերակը ներկայացված էր երեք համանախագահների կողմից և ձևացնել, որ բոլոր հաջորդ տարբերակները ներկայացվել են միայն մեկ համանախագահի կողմից: Դա առաջին անգամ չէ, որ նման ակնարկ է արվում: Դժվար է բառեր գտնել՝ բնութագրելու, թե ինչպես է դա կոչվում: Կարելի է հիշեցնել, որ համանախագահները, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարները լիակատար աջակցություն են հայտնել և հայտնում ՌԴ ղեկավարության ջանքերին: Բավական է ընթերցել Դովիլայն հայատարարությունը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով դովիլյան հայտարարությանը՝ Նալբանդյանը հիշեցնոմւմ է, որ այն առաջին հերթին ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին պատրաստելու անհրաժեշտության մասին է: «Ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս պատասխանեց Ադրբեջանը: Նոր պատերազմի սպառնալիքով` Ռազմական շքերթով, սուր ճոճելով, գլուխ գովալով, որ վերջին 7 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով: Չեմ կարծում, որ նման պատասխանի համար, կարելի է գլուխ շոյել»,- նշել է արտգործնախարարը: Նալբանդյանը նաև ներկայացրել է իր ելույթում, որ Դովիլյան հայտարարություն, որ հասցեագրված է հակամարտույթան բոլոր կողմերին, ակնհայտ է դարձնում, որ առանց ԼՂ կողմից հիմնարար սկզբունքների հավանությանը, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, և առանց բանակցություններին ԼՂ ուղղակի մասնակցության, հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը:

Բացի այդ, ինչպես հայտարարել է Նալբանդյանը Լոնդոնում, Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրև Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: «Նման բան Հելսինկիի եզրփակիչ ակտում պարզապես չկա: Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս և չեն բարեհաճում կարդալ մինչև վերջ, կցանկանայի նաև հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է»,- շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նալբանդյանը նաև կարևոր է համարում, որ Դովիլյան հայտարարության մեջ նշվում է, ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Նա հայտարարել է, որ դրան հասնելու համար պետք է իրականացվի ԼՂ բնակչության իրավունքը, որով նա կորոշի ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---