Թբիլիսիի քաղաքային դատարանը Հայաստանի երեք քաղաքացիների դատապարտեց 6 տարի ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Հայաստանի երեք քաղաքացիների դատապարտեց 6 տարի ազատազրկման

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Հայաստանի երեք քաղաքացիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման, որոնք մեղադրվում են բանկային քարտերը կեղծելու մեջ, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Դատարանի տվյալներով, Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը ձեռք են բերել 18 կեղծ բանկային պլաստիկ քարտեր, որից հետո մեկնել են Թբիլիսի: Նրանք այդ քարտերն օգտագործել են Թբիլիսիի խանութներից մեկում և գնել հեռախոսներ նոութբուքեր: Նրանք ձերբակալվել են նույն օրը` հունվարի 26-ին:

«Դատավարության ժամանակ մեղադրյալները չեն խոստովանել իրենց մեղքը, սակայն դատարանը ապացույցների հիման վրա նրանց մեղավոր է ճանաչել և դատապարտել 6 տարվա ազատազրկման»,- հաղորդում է դատարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---