«Ոսկե ծիրան». Ֆրանսիացի ռեժիսորը հանդիսատեսին ցույց կտա, թե ինչպես կարելի է վրեժ լուծել դատավորից

«Ոսկե ծիրան». Ֆրանսիացի ռեժիսորը հանդիսատեսին ցույց կտա, թե ինչպես կարելի է վրեժ լուծել դատավորից

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Կուսմակի «Ցավի զավակը» ֆիլմը ներկայացնում է մի աղջկա կյանքի մասին, ով վրեժ է ուզում լուծել մորը բանտարկած դատավորից:

«Ֆիլմում ինքնակենագրական պատմության կամ քրեական գործի հիմք չունի: Ես երևակայել եմ այդ պատմությունը, բայց իմ կարծիքով ֆիլմի սյուժեն գոյություն ունի: Ես կարծում եմ, որ մարդիկ ոչ չարի, ոչ էլ բարու մեջ են, այլ ինչ-որ մի գորշ միջինի: Դատավորը, որ ճշտի և բարու մեջ պետք է լինի, ֆիլմում անցում է կատարում դեպի չարն ու սխալը», - ասաց Կուսմակը: Բացի դրանից, ռեժիսորը փորձում է մի հետաքրքիր պատմություն պատմել: Դրա համար էլ նրա կերպարները հոգեկան խորություն ունեն, որովհտև, ըստ ռեժիսորի, կարևոր է հանդիսատեսին ներկայացնել նման մարդկանց:

Ֆիլմում 15-ամյա Սելինը մոր բանտարկությունից ի վեր անընդհատ տեղափոխությունների մեջ է: Խնամակալներից փախչելուց հետո մի հայտնի զույգ` տեր և տիկին Վան Էյքները, ապաստան են տալիս նրան: Սելինը որոշում է մնալ ամուսինների հետ և սրանց հաճոյանալու բավական հաջող փորձեր է անում: Նա իր խաբուսիկ հմայքով խելացիորեն շահում է զույգի վստահությունը: Մի օր էլ բացահայտվում են Սելինի մտադրությունները` փորձության ենթարկելով Վան Էյքների վստահությունը նրա նկատմամբ:

Օլիվյե Կուսմակը 12 տարի ռեժիսորի ասիստենտ է եղել հեռուստատեսությունում և կինոյում, ապա` նկարահանել առաջին ռեժիսորական աշխատանքը` «Պայմանական ազատազրկման խոստումներ» մեկ ժամանոց վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի Cinema du Reel փառատոնի ծրագրում: Սրան հաջորդել են 3 կարճամետրաժ ֆիլմեր: Այնուհետև Կուսմակը գրել է Սթիվ Սյուիսայի «Հալածվածը» ֆիլմի սցենարը, որը նրան դրդել է ամբողջովին նվիրվել սցենարներ գրելուն: «Հիշողության անապատը» սցենարը հատուկ հիշատակման է արժանացել Լավագույն սցենարի մրցանակաբաշխության ժյուրիի կողմից: Կուսմակին առանձնացրել է նաև Emergence-ը` Կինոյի միջազգային ամառային համալսարանը` «Օտար մարմիններ» սցենարի համար: 2009-ին ասպարեզ է հանել իր առաջին լիամետրաժ աշխատանքը` «Քաղցր մեղքը»: Այժմ աշխատում է երկրորդ լիամետրաժի` «Քոչվորների» վրա:

4  15.07.11 - "Ոսկե ծիրան". Պարկ Ջունգբումի և Օլիվիե Կուսմակի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---