Տասը հայկական ընկերություններ կպայքարեն European Business Awards մրցանակի համար

Տասը հայկական ընկերություններ կպայքարեն European Business Awards մրցանակի համար

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները: Եվրոպական 220 լավագույն ընկերությունների շարքում հայաստանյան տասը կազմակերպություններ ընտրվել են որպես Հայաստանը ներկայացնող բիզնեսներ և արդեն հաջորդ փուլում կպայքարեն նախ «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur), ապա նաեւ` Եվրոպական բիզնես մրցանակին արժանանալու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի խոսքով. «Չափազանց հպարտ եմ տեսնել «Պատվո ժապավեն»-ի և Եվրոպական Բիզնես Մրցանակին արժանանալու համար պայքարող հայկական բիզնեսների մասնակցության նման զգալի աճը նախորդ տարվա համեմատ: Այս ընտրությունը արդարացված է և արտացոլում է հայկական ձեռնարկատիրության հաջողությունները անցած 12 ամիսների ընթացքում»:

Իրենց երկրները ներկայացնելու ընտրված 220 ընկերություններ այժմ գնահատվելու են կարևորագույն քաղաքական գործիչներից, առաջատար գործարարներից, ձեռներեցներից, բիզնես մեկնաբաններից և մամլո ներկայացուցիչներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից` «Պատվո ժապավեն»-ին արժանանալու համար:

Ընտրված 100 բիզնեսների անունները կհրապարակվեն հուլիսի 28-ին: «Պատվո Ժապավեն»-ի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 22-ին Բարսելոնայում, Թագավոր Խուան Կառլոս I Հյուրանոցում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գալա ընդունելությանը` որի ժամանակ Եվրոպայի առաջատար բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների, ձեռներեցների, բիզնես վերլուծաբանների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև կհանձնվեն մրցանակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---