Ուկրաինայի դիվանագիտական շարջանակներն աստիճանաբար հեռանում են ադրբեջանամետ կուրսից

PanARMENIAN.Net - Կիևի ու Երևանի միջև հարաբերությունների բարելավման կարևոր պայման է հանդիսանում լուրջ հակասությունների բացակայությունը, ինչպես նաև համակեցության բազմադարյա դրական փարձը: Այդ մասին հայտարարել է «Ուկրաինական մերիդիան» Հասարակական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլեգ Սմիրնովը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի վերջին այցը Ուկրաինա հաստատեց քաղաքական ու տնտեսական կապերը զարգացնելու երկու երկրների պատրաստակամությունը: «Ես կարծում եմ, որ իմաստ չունի մեկնաբանել Կիևի ու Երևանի միջև երկխոսության լճացման պատճառները՝ քաղաքական ենթատեքստը հայտնի է և բազմիցս է քննարկվել: Շատ ավելի հետաքրքրական են հայ-ուկրաինական համագործակցության հեռանկարները, որն, ըստ իս, զգալի ներուժ ունի մի քանի ուղղություններում»,-աել է Սմիրնովը:

Բացի այդ, վերջերս Ուկրաինայի դիվանագիտական և իշխող շրջանակների ներկայացուցիչներն աստիճանաբար գիտակցում են ադրբեջանամետ կուրսից հեռանալու և Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---