ՌԴ ԱԳՆ. Յուրաքանչյուր միջադեպ ղարաբաղայն հակամարտության գոտում պետք է հետաքննվի

ՌԴ ԱԳՆ. Յուրաքանչյուր միջադեպ ղարաբաղայն հակամարտության գոտում պետք է հետաքննվի

PanARMENIAN.Net - Դատարանը պետք է որոշում կայացնի՝ արդյոք ադրբեջանցի աղջկա մահը սպանություն էր թե ահաբեկչություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Որքան ինձ հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները գործ են հարուցել «Սպանություն » հոդվածով, սակայն այդ միջադեպը որպես սպանություն, որպես ահաբեկչական ակտ որակելու համար, հարկավոր է ստանալ դատարանի որոշումը: Մենք շահագրգռված ենք, որ մեզ տեղյակ պահեն միջադեպի հետաքննության արդյունքների մասին, քանի որ, ըստ հաղորդագրությունների, խոսքը գնում է Սանկտ Պետերբուրգի բնակիչների՝ մոր և աղջկա մասին: Մեր իրավասու մարմինները ակնկալում են համագործակցել Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ»,-ասել է նա:

Նա հորդորել է կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառելու համար նման դեպքերն ապագայում: «Մենք դատապարտում ենք բռնի ցանկացած գործողություն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ոչ միայն Ղարաբաղում շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Յուրաքանչյուր միջադեպ ղարաբաղայն հակամարտության գոտում պետք է հետաքննվի»,-ասել է նախարարը:

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, որի համաձայն Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում պայթուցիկ սարքի պայթյունի արդյունքում մահացել է Շահմալիևա Այգուն Զիրեդդին գըզին՝ 1998թ. ծնված, իսկ նրա նրա մայրը՝ Շահմալիևա Էլնարա Մամեդթաղի գըզին՝ 1979թ. ծնված, ստացել է ազդրի վնասվածք: Ըստ ադրբեջանական կողմի, միջադեպն իբր հայկական կողմի գործղությունների արդյունք է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---