Նախորդ տարվա համեմատ 2011 թ. առաջին կիսամյակում ավելացել են բնական գազի ներկրման ծավալները

Նախորդ տարվա համեմատ 2011 թ. առաջին կիսամյակում ավելացել են բնական գազի ներկրման ծավալները

PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 12,6 տոկոսով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 832,5 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 736 մլն խ.մ, ինչը 0,3 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 3 տոկոսով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 295,3 մլն խ.մ: 10,2 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 156,2 մլն խ.մ: 16,2 տոկոսով ավելացել է սպառումը նաև այլ սպառողների կողմից՝ կազմելով 109,8 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 19,9 տոկոսով նվազել են Էներգետիկայի և 15,3 տոկոսով արդյունաբերության գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 70,1 և 104,6 մլն խ.մ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---