Ավտոտեսուչներին Հայաստանում կփոխարինեն տեսավերահսկողության համակարգերը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Մինչ 2017թ. Հայաստանի տարածքում կտեղադրվի երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շուրջ 200 համակարգ: Այդ մասին հուլիսի 21-ին կառավարությոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ոստիկանության փոխղեկավար Արթուր Օսիկյանը: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և դրանց շահագործման, սպասարկման ու վերանորոգման ծառայությունների գնման ընթացակարգը: Ներդրումների ընդհանուր թիվը կազմում է 9,8 մլն եվրո, որոնք լիովին կմարի շվեդական Sensis Trafic AB ընկերությունը, իսկ տեղադրման աշխատանքներին կաջակցի հայկական Security Dream ընկերությունը: Ինչպես հայտնել է ոստիկանության պետի տեղակալը, 2011թ. նման սարքեր կտեղադրվեն նաև 10 խաչմերուկներում: « Դիտարկման համակարգի ներդրումը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը՝ նվազագույնի հասցնելով վարորդ-ավտոտեսուչ շփումը»,-ասել է նա: Բացի այդ, նրա խոսքերով, նախատեսվում է վերացնել տուգանքների կանխիկ վճարման կարգը երթևեկության կանոնների խախտման համար: «Տուգանքները կընդունվեն միայն այն դեպքում, եթե վարորդը պլաստիկ քարտ ունենա, իսկ ավտոտեսուչն ունենա համապատասխան սարք»,-հավելել է նա: Անդրադառնալով տուգանքներին վարչական խախտումների համար՝ Արթուր Օսիկյանն ասել է, որ դրանք տատանվում են 3000-20 000 սահմանում, և «ամենահաջող տարում՝ 2009թ. մեզ հաջողվեց հավաքել 200 մլն դրամ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |