Ներկայացվեց «Մանկական եվրատեսիլ 2011»-ի տարբերանշանը և նշանաբանը

Ներկայացվեց «Մանկական եվրատեսիլ 2011»-ի տարբերանշանը և նշանաբանը

PanARMENIAN.Net - Տարբերանշանը մշակվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի, Անտոն Բառանովի և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ աշխատանքի արդյունքում: Տարբերանշանը էկվալայզերներով (ձայնային հավասարիչով) ստեղծված երկգագաթ սար է և նշանաբանն է «Հասի՛ր բարձունքին»:

«Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ այն խորհրդանշում է նաև Արարատ լեռը, բայց կարծում է, որ յուրաքանչյուր մասնակից կգտնի իրեն հոգեհարազար ինչ-որ բան: Հայստանը ներկայացնելու համար նախընտրական փուլին մասնակցելու իրավունք ունեն 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոնները պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Հայաստանը Մանկական «Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին Մանկական Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---