Ամռան օրերին Orange-ն իր բաժանորդներին անվերջ խոսելու հնարավորություն է ընձեռում

Ամռան օրերին Orange-ն իր բաժանորդներին անվերջ խոսելու հնարավորություն է ընձեռում

PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունը մինչև օգոստոսի 31-ը Orange Խոսենք «Իմ ընկերները», «Իմ երկիրը», «Իմ համարները» և «Իմ ժամանակը» սակագնային պլանների բաժանորդներին ցանցի ներսում անվերջ խոսելու հնարավորություն է տալիս։

Առաջարկից օգտվելու համար Orange-ի վերոնհիշյալ սակագնային պլանների բաժանորդները պետք է պարզապես հեռախոսից հավաքեն *129# հրահանգը։ Վերջինս ընդունելուց հետո բաժանորդի հաշվից կգանձվի ընդամենը 500 դրամ, որի արդյունքում բաժանորդը անմիջապես կստանա առաջիկա 7 օրերի ընթացքում մինչև 5000 րոպե ցանցի ներսում անվերջ խոսելու հնարավորություն:

«Սա ամբողջապես նոր և թարմ առաջարկ է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում։ Վստահ ենք, որ մեր բաժանորդներից շատերը կօգտվեն այս ամառային առաջարկից` իրենց հանգիստն ավելի հարմարավետ դարձնելու համար», ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

«Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդներն առավելագույնս օգտվեն ամառային հանգստից և չմտածեն րոպեների կամ ծախսերի մասին: Ինչպես մենք ենք ասում. «անվերջ խոսելը փոխվում է Orange-ի հետ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---