Երևանի շտապօգնության ավտոմեքենաներում կտեղադրվի 3.5G ցանցով աշխատող GPS համակարգ

Երևանի շտապօգնության ավտոմեքենաներում կտեղադրվի 3.5G ցանցով աշխատող GPS համակարգ

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացմանը։ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2011-2012 թթ-ին կտրամադրի 85 միլիոն դրամ դիսպետչերական համակարգի արդիականացման համար։ Աջակցության շնորհիվ թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք կբերվեն, ինչպես նաև համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր 3G/3.5G ցանցը:

Դեռևս 2010 ՀՀ կառավարությունը հաստատել է շտապօգնության արդիականացման ռազմավարությունը։ Վերանորոգվել է 1-03 ծառայության դիսպետչերական կենտրոնը՝ համալրվելով անհրաժեշտ սարքավորումներով։

Արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության և դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն՝ ներառյալ ավտոմատ կերպով կանչի գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիվանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի գտնվելու վայրը, որից հետո կատարվում է բուժխմբի զբաղվածության տվյալների հավաքագրում։ Մեքենայից 3G/3.5G ցանցերի միջոցով տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին: Կանչը ստանալուն պես, գրանցվում են տվյալները:

Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան և այն ուղղորդում կանչը սպասարկելու: GPS և 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը՝ ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շտապօգնությունը «դիմավորելու» անհրաժեշտությունը: Քարտեզի վրա կարելի է տեսնել, թե որ հիվանդանոցն է առավել նպատակահարմար հիվանդի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է Հայաստանի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը` այդ թվում նաև առողջապահական ոլորտում: Մեր ընկերությունը պատրաստակամ է աջակցելու առողջապահական ժամանակակից ծառայությունների ներդրմանը թե՛ իր կապուղիները տրամադրելով, և թե՛ նորարարական լուծումներով», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---