ԱՈՒՄ ՍՊԸ-Ն ներկայացնում է Հայաստանը European Business Awards մրցանակաբաշխությանը

PanARMENIAN.Net - Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հովանավորն է HSBC Խումբը (www.businessawardseurope.com), հայտարարել է ԱՈՒՄ ՍՊԸ-ի` 2011 թ. հեղինակավոր մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու մասին: ԱՈՒՄ ՍՊԸ-ն դարձավ երկիրը ներկայացնող տասը մասնակիցներից մեկը և մրցակցությունը կշարունակի հաջոդ փուլում, §Փառքի Ժապավեն¦ հեղինակավոր մրցանակի համար: Մրցույթի եզրափակիչում հաղթողները կհայտարարվեն 2011թ. նոյեմբերի 22-ին, Բարսելոնա քաղաքում:

Հայաստանը ներկայացնելու համար կազմակերպություններ ընտրելիս հեղինակավոր հանձնախումբը առաջնորդվել է վերջիններիս կողմից ներդրված նորարարություններով, տվյալ ոլորտում/ճյուղում առաջատար դիրքով, ինչպես նաև ընկերության կայուն զարգացմամաբ:

Ադրինե Մկրտչյանը` ԱՈՒՄ ՍՊԸ մարքեթինգի գծով տնօրենը, հայտարարեց, §ԱՈՒՄ ՍՊԸ-ն ավելի քան 4 տարի գործում է առողջարար հացի արտադրության ոլորտում, և մեզ համար մեծ պատիվ է` ճանաչվել լավագույն կազմակերպություններից մեկը այս ոլորտում և Հայաստանում: Երկրի ներկայացուցիչ ճանաչվելը իսկապես մեծ ձեռքբերում է և մենք, HSBC-ի հետ միասին, ուրախ կլինենք Հայաստանը տեսնել ներկայացված հաջորդ փուլում¦:

Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությունը կոչված է խրախուսելու առաջատար կազմակերպություններին, որոնք աչքի են ընկնել նորարարական մոտեցումներով, տպավորիչ արդյունքներով և միաժամանակ գործել են պատասխանատվությամբ` դրական ազդեցություն գործելով շրջակա միջավայրի վրա:

Ադրիան Թրիփը, Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության գործադիր տնօրենը ասաց, «Վերջին հինգ տարիներին մենք դիտարկել ենք խիստ բարձր չափանիշներով առաջնորդվող կազմակերպությունների հայտեր, որոնք սրտացավորեն են վերաբերում իրենց բիզնես գործունեությանը: Սակայն շատ քչերին է հնարավորություն տրվել` ներկայացնել իրենց երկրի դրոշը և մրցել Եվրոպայի առաջատար ընկերություններից մեկը ճանաչվելու համար: Դա իսկապես բացառիկ ձեռքբերում է, և մենք, HSBC-ի հետ միասին, ուրախ կլինենք տեսնել Հայաստանը հաջորդ փուլում¦:

Ջոն Քեյսին` HSBC Եվրոպայի առեւտրավարկային դեպարտամենտի տնօրենը, նշեց. «Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությունը հիանալի հնարավորություն է տալիս ճանաչել Եվրոպական լավագույն բիզնեսների հաջողությունները վերջին տասներկու ամիսների ընթացքում: Մենք անհամբեր սպասում ենք տոնելու այդ ընկերությունների ձեռքբերումները և հաջողություն ենք մաղթում վերջիններիս մրցանակաբաշխության հաջորդ փուլում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---