Սոցիալական հարցերի նախարարությունը չի փակում մանկատները, այլ միայն բեռնաթափում է դրանք

Սոցիալական հարցերի նախարարությունը չի փակում մանկատները, այլ միայն բեռնաթափում է դրանք

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր չէ փակել մանկատները, այլ միայն իրականացնում է դրանց բեռնաթափման աշխատանքներ, հուլիսի 25-ին կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, հավելելով, որ այս հարցը գտնվում է նրա անձնական վերահսկողության տակ: Հայաստանի մանկատներում 2011-ի առաջին կիսամյակում խնամք և դաստիարակություն է ստացել 776 երեխա:

Նրա խոսքով, նախարարության աշխատանքներն ուղղված են երեխաների անձնական տվյալների մանրամասն ուսումնասիրմանը, որոնք հիմա գտնվում են մանկատներում, ինչը հիմք է ծառայելու նրա համար, որպեսզի երեխաներն ապրեն և դաստիարակվեն ընտանիքում: Արթուր Գրիգորյանը հավաստիացրել է, որ մանկատներում կան երեխաներ, ովքեր «այնտեղ հայտնվել են առանց հիմքերի», որի պատճառով 2011-ի առաջին կիսամյակում մանկատներից բեռնաթափվել է 40 երեխա, կանխարգելվել է 15 երեխայի մուտքը հաստատություն:

Մասնավորապես, անդրադառնալով «Զատիկ» մանկատանը, որտեղ նախարարության մասնագետների կողմից անցկացված աշխատանքներից հետո մնացել է 40 երեխա նախկին 70-ի փոխարեն, նախարարը հաղորդել է, որ դեռ 10 երեխաներ մինչև տարեվերջ լքելու են այդ հաստատությունը. վերադառնալու են ընտանիքներ կամ տեղափոխվելու են ինտերնատներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---