Լույս է տեսել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը» գիրքը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը» գիրքը, որտեղ ներկայացված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող և ցուցադրվող, 15-20-րդ դարերում պատրաստված մետաղե կրկնակազմերը:

Կրկնակազմերի մեծ մասն ունի թվակիր արձանագրություններ, որոնք կարևոր աղբյուր են հանդիսանում ինչպես հայկական կազմարվեստի և կազմարարական դպրոցների ուսումնասիրության, այնպես էլ հնագրության, հայոց լեզվի պատմության և այլ խնդիրների լուսաբանման համար: Հեղինակը արձանագրությունների շնորհիվ պարզաբանել է կրկնակազմերի հետ կապված մի շարք հանգամանքներ:

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---