Այսօր մեկնարկում է «Նոր ալիք 2011» միջազգային երաժշտական մրցույթը

Այսօր մեկնարկում է «Նոր ալիք 2011» միջազգային երաժշտական մրցույթը

PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 26-ին Յուրմալայում մեկնարկում է «Նոր ալիք 2011» 10-րդ մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է երգիչ Էրիկը:

Ավելի վաղ, Էրիկը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ երրորդ օրը կատարելու է նոր երգ, որի հեղինակն է Մարտին Միրզոյանը: Էրիկի խոսքով, երգում շեշտը դրված է հիթային լինելու վրա, սակայն հատվածաբար նա կցուցադրի իր ձայնային տվյալները ժյուրիի համար: Երգիչը նաև հայտնել էր, որ մրցույթի մյուս մասնակիցների թվում կան բավական լավ կատարողներ, սակայն կոնկրետ չի կարող նշել ֆավորիտին, քանի որ, ըստ նրա, մրցույթը շատ անկանխատեսելի է:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ կմասնակցի Տոգոն:

Մրցույթը շարունակվելու է մինչև հուլիսի 31-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---