Հաքերները կրկին հարձակման են ենթարկել LiveJournal-ը27 հուլիսի 2011 - 12:50 AMT PanARMENIAN.Net - SUP ընկերությունը հայտարարել է, որ LiveJournal բլոգհոսթինգի աշխատանքի տեխնիկական խափանման պատճառ են դարձել նոր DDoS-հարձակումները: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ: «Հավաքելով անհրաժեշտ տվյալները՝ այժմ LiveJournal-ի աշխատակազմը կարող է եզրակացնել, որ կապի խափանման պատճառ է հանդիսացել սերվերին ուղղված DDoS-հարձակումը: «Չէր աշխատում նույնիսկ ռեզերվային կոնսոլը, որը թույլ կտար մեզ ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչ է կատարվում ցանցային սարքավորումների հետ, ուստի մեզ համար տեղեկատվության միակ աղբյուրը փրովայդերներն էին: Ավելի ուշ գործարկվեց DDoS Mitigation Protocol-ը, որի արդյունքում պարզ դարձավ, որ թրաֆիկը մեր ուղղությամբ միջինը կազմում է մոտ 6 գիգաբիտ, առավելագույնը՝ 8 գիգաբիտ, ինչը, հավանաբար, վերին շեմ է հանդիսանում Qwest և Verizon-ի համար այս հարթակում»,-գրել է LiveJournal արտադրանքի զարգացման տնօրեն Իլյա Դրոնովը: Նա նաև հստակեցրել է, որ նախորդ հարձակումների համար մուտք գործող թրաֆիկի վերին շեմը կազմում է 2 գիգաբիտ: Ավելի վաղ SUP ներկայացուցիչները մերժում էին հաքերների հարձակման տարբերակը՝ բացատրելով աշխատանքի խափանումը դատա-կենտրոնում առաջացած խնդիրներով, որտեղ գտնվում են LiveJournal-ի սերվերները: Տեխնիկական անճշտությունների համար պատասխանատվությունը կրում են կապի ամերիկայն Qwest և Verizon օպերատորները, հաղորդում է Լենտա.ռու-ն:--ԿԱ_- Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |