Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գրին քարտի խաղարկության մասին կեղծ հաղորդագրությունների մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գրին քարտի խաղարկության մասին կեղծ հաղորդագրությունների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, որ Գրին քարտի վերաբերյալ էլեկտրոնային փոստով իբր թե ԱՄՆ կառավարության անունից ուղարկվող հաղորդագրությունները կեղծիք են: ԱՄՆ կառավարությունը խաղարկության մասնակիցներին էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ չի ուղարկում:

«Անտեսեք այդ հաղորդագրությունները և մի փոխանցեք դրանցով պահանջվող գումարները: Խաղարկության մասնակիցներն իրենց դիմումի կարգավիճակը պետք է ստուգեն միմիայն առցանց եղանակով»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում: ԱՄՆ իշխանությունները կարող են չեղյալ հայտարարել Green Card վիճակահանությունը: Այն անց է կացվում 1995 թ.՝ լեգալ ներգաղթողների քանակն ավելացնելու նպատակով: Green Card-ը հնարավորություն է տալիս մեկնել, ապրել և աշխատել ԱՄՆ առանց մուտքի արտոնագրի, իսկ 5 տարի անց՝ քաղաքացիություն ստանալ, գրում է «Վեստին»:

Սակայն, շուտով դա կարող է անհնար դառնալ: Green Card վիճակահանությունը վերացնելու մասին օրինագիծը կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը: Նախաձեռնության հեղինակ հանրապետականները գտնում են, որ վիճակահանությունն ոչ այլ ինչ է, քան խարդախություն: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս ահաբեկիչներին մուտք գործել ԱՄՆ: Սակայն, սկզբում օրնագիծը պետք է հավանության արժանանա կոմիտեում: «2005թ. ի վեր վիճակահանությունից փորձում են հրաժարվել տարեկան առնվազն երկու անգամ»,-հայտարարել է Green Card-ի Մինսկի կենտրոնի ղեկավար Վալերի Սուրյաևը: Ըստ նրա, ԱՄՆ-ում օրինագծերի մեծ մասը կոմիտեից այն կողմ չի անցնում: Ուստի, կոնկրետ որևէ բան ասելը վաղաժամ է:

Ամեն տարի Green Card-ի երջանիկ տեր է դառնում 55 հազար մարդ: Սակայն, համակարգն իրեն սպառել է և կարող է վերացվել, գտնում է «Փորձագետ» ռուսական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Պավել Բիկովը:

«Հավանականությունը մեծ է: Միգրանտների նման զանգվածային ընդունումն արդեն կորցրել է իր արդիականությունը, քանի որ ԱՄՆ-ում առանց այդ էլ միգրանտների քանակը հսկայական է: Իսկ որակյալ մասնագետներն, որոնք հարկավոր են ԱՄՆ-ին, անմիջական հրավեր են ստանում»:

Մայիսին սկանդալ բռնկվեց Green Card-ի հետ կապված: 2012թ. հաղթողներն արդեն հայտնի էին, երբ Պետդեպարտամենտը չեղյալ հայտարարեց արդյունքները՝ տեխնիկական խափանման պատճառով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---