ՄԱԿ գլխավոր քարտուղարի համբերությունն անսպառ է. նա նախանձելի հաճախականությամբ լսում է Ադրբեջանի բողոքները

ՄԱԿ գլխավոր քարտուղարի համբերությունն անսպառ է. նա նախանձելի հաճախականությամբ լսում է Ադրբեջանի բողոքները

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հերթական, N-երորդ անգամ «վճռական բողոք» է արտահայտել ՄԱԿ գլխավոր քարտուղարին հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների դեմ։ Այս անգամ Պան Գի Մունին նամակ է գրել Ադրբեջանի մշտական ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Տոֆիգ Մուսաևը։ Բայց էությունը դրանից չի փոխվում։ Իր ուղերձում Մուսաևը խոսում է «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կոմից ռազմատենչ հռետորության աննախադեպ ուժեղացման մասին»։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Պան Գի Մունը հիանալի տեղյակ է այն մասին, որ հենց Բաքվում և հենց Իլհամ Ալիևի շուրթերից են մշտապես հնչում «հայերի դեմ պատերազմ սկսելու», հայերից բնիկ հայկական հողերը՝ Լեռնային Ղարաբաղը, «ազատագրելու» մասին խոստումներ։

Ադրբեջանական կողմի նախկին նամակների նման հատուկ նշվում է, որ հայերը փորձում են «վարկաբեկել հակամարտության կարգավորման ընթացող գործընթացը»։ Սակայն, նախորդ կետի նման ՄԱԿ գլխավոր քարտուղարին ակնհայտորեն տեղեկացրել են այն մասին, որ հենց Բաքուն է ձախողել Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ վերջին րոպեին առաջադրելով 10 նոր առաջարկներ։ Բայց ահա ի տարբերություն մի քանի շաբաթ առաջ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ, դեսպան Աղշին Մեխտիևի կողմից ՄԱԿ գլխավոր քարտուղարին գրված նամակի, Մուսաևը խոհեմաբար չի գրել այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղը ողջ պատմության ընթացքում եղել է Ադրբեջանի անքակտելի մասը»։

Մնում է միայն ենթադրել, թե ինչով է պայմանավորված Պան Գի Մունին նամակներով «ողողելը»։ Լիովին հնարավոր է, որ Բաքուն հույս ունի, որ նման մեթոդներով կարող է ՄԱԿ-ում առաջ մղել ԼՂ վերաբերյալ մի քանի բանաձեր արդեն առկա 4-ի հետ միասին։ Բանաձևերն ըստ էության անիմաստ են, քանի որ կրում են զուտ երաշխավորական բնույթ։ Բացառված չէ, որ դա փորձ է կյանքի կոչել Ադրբեջանի պլաններից մեկը, այն է՝ փոխել Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձևաչափը և տեղափոխել դրանք ՄԱԿ, ինչի մասին Բաքուն բազմիցս խոսել է։ Այլ կերպ ասած, «ողողել» ՄԱԿ գլխավոր քարտուղարին բողոքներով և ստիպել ինչ-որ բան անել այդ բողոքներն այլևս չստանալու համար։

Սակայն այստեղ ծագում է մի մեծ «բայց». արդյո՞ք Պան Գի Մունը բարեխղճորեն կարդում է ադրբեջանական կողմի բոլոր նամակները, որոնք նրան են ուղարկվում նախանձելի հաճախականությամբ։

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---