Իրաքահայ երիտասարդները ինտեգրվում են Հայաստանի հասարակական կյանքին28 հուլիսի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Աղվերանի «Կարին» ճամբարում կազմակերպված` «Իրաքահայ երիտասարդների մասնագիտական ինտեգրման գործընթացը ՀՀ հասարակական կյանքում» թեմայով սեմինարը, որին մասնակցեցին 14-20 տարեկան 20-ից ավելի իրաքահայ երիտասարդներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» խորհրդատուները երիտասարդների համար անցկացրեցին «Գտիր և ճանաչիր քո մասգնագիտությունը» խորագրով դասընթացներ, որոնց նպատակն էր իրաքահայ երիտասարդներին օժտել շարունակական ուսուցման և կարիերայի զարգացման հմտություններով, օգնել Հայաստանի աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն ընտրել և համապատասխան աշխատանք գտնելու հնարավորություն ձեռք բերել: 5-օրյա սեմինարների ընթացքում իրաքահայ երիտասարդները մասնակցեցին նաև հայոց լեզվի, հայոց պատմության, արևմտահայերենի, հայկական մշակույթի, պարի դասընթացներին, ինչպես նաև, այցելեցին Սևան և Դիլիջան, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |