Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ մարդասիրական օգնություն կտրամադրե՞ն Ղարաբաղին

Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ մարդասիրական օգնություն կտրամադրե՞ն Ղարաբաղին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի, որոշումը 2012թ. բյուջեի վերաբերբերյալ, հատկացումների երկարատև գործընթացի սկիզբն է միայն, հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ենթահանձնաժոողվի որոշման մեջ նշվել է խիստ սահմանափակ թվով երկրներին տրամադրվեիք գումարների չափերը, այդ թվում Հայաստանին հատկացվելիք գումարի չափը` 40 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ մեծ թվով այլ երկրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Ադրբեջանին հատկացվելիք գումարի չափը չի նշվել` թողնելով այդ հարցի որոշումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետագա քննարկումներին: Եթե Ադրբեջանի մասով ենթահանձնաժողովը ոչինչ չի հիշատակում, ապա Լեռնային Ղարաբաղի մասով ենթհանձնաժողովը վերահաստատել է, որ այն «ակնկալում է, որ տրամադրվող ֆոնդերը կբավարարեն ԼՂ հակամարտության տուժածների մարդասիրական կարիքները, արդեն իսկ ցուցաբերված ծրագրային կարողությունների շրջանակներում»: Փաստորեն, ենթահանձնաժողովը արդեն իսկ հստակորեն արտահայտել է իր որոշումը Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու վերաբերյալ, պարզապես դեռևս չի կոկրետացրել օգնության գումարի չափը:

Հուլիսի 27-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի պետական և միջազգային գործողությունների ենթահանձնաժողովը հաստատել է արտաքին օգնության հատկացման մասին 2012թ. օրինագիծը, որով նախատեսվում է շուրջ 40 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնել Հայաստանին: Ընդ որում, օրինագիծը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, չնայած նրան, որ ավելի վաղ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվում էր 10 մլն դոլար:

Օգոստոսի 3-ին օրինագիծը պետք է քննարկվեր Արտաքին հատկացումների կոմիտեում, սակայն ավելի ուշ քննարկումը հետաձգվեց: Կոնգրեսական Ֆրեն Փալոուոնը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի ղեկավարությանը, որտեղ իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ շատ տարիների ընթացքում առաջին անգամ Միջազգային հատկացումների ենթակոմիտեն հրաժարվեց մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին: Նա նաև մտահագություն է հայտնել այն հետևանքների վերաբերյալ, որոնց կարող է հանգեցնել նման մերժումը: Իր նամակում կոնգրեսականը նշում է, որ 1998թ. ի վեր USAID-ին ու մյուս կառույցները մարդասիրական ծրագրեր են իրականացնում Ղարաբաղում, ինչը Հատկացումների կոմիտեի աշխատանքի արդյունք է: 2012թ. Ղարաբաղին մարդասիրական օգնությունից հրաժարվելը հակասում է կոմիտեի պրակտիկային: «Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղը այն բանի վառ վկայությունն է, թե ինչպես կարող է հակամարտությունից ժողովրդավարություն ու առաջընթաց ծնվել: ԱՄՆ դերը այդ գործընթացում դժվար է գերագնահատել: Այժմ ինչպես երբեք կարևոր է, որպեսզի ԱՄՆ հավատարիմ մնա խաղաղության հաստատմանը տարածաշրջանում ու սատարի Ղարաբաղին»,-գրել է իր նամակում Ֆրենկ Փալոունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---