Սևանա լճում ջրահեղձ է եղել երեք երիտասարդ

Սևանա լճում ջրահեղձ է եղել երեք երիտասարդ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին`ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 13.05-ին «Ծովազարդ» կայանից (գ.Ծովազարդ) մոտ 400-500մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող քաղաքացու: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Երևան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ, 1993 թվականին ծնված Արսեն Ասլիկյանի դին:

Նույն օրը`ժամը 16.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, ով հնարավոր է ջրահեղձված լինի: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Երևանի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 1996 թվականին ծնվածՎարդան Բաբայանի դին:

Նույն օրը`ժամը 17.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևանա լճում` «Շահենի մոտ» լողափում, ջրահեղձվել է քաղաքացի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Փրկարարների ուժերով դուրս է բերվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1988 թվականին ծնված Էդգար Մնացականյանի դին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---