Նարեկ Խաչատրյան. Պետք է շատ աշխատել աշխարհի առաջնության պատվո պատվանդանին կանգնելու համար

PanARMENIAN.Net - Նարեկ Խաչատրյանը, որը վերջերս հունահռոմեական հավաքականի աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել, խոստովանել է, որ չեմպիոնի տիտղոսը նա դժվարությամբ է նվաճել:

«Ես հասկացա, որ անհրաժեշտ է շատ աշխատել աշխարհի առաջնության պատվո պատվանդանին կանգնելու համար: Եվրոպայի առաջնությունում ես հինգերորդն էի, այնտեղ ես շատ սխալներ թույլ տվեցի, սակայն, կարողացա ուղղել դրանք, և արդյունքը իրեն երկար սպասել չտվեց»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Խաչատրյանը:

Եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց Սաման Աբդոուլիին Իրանից, որը համարվում էր նրա սկզբունքային մրցակիցը: Մինչ եզրափակիչը ըմբիշները երկու անգամ են հանդիպել և երկու անգամ էլ հաղթել է պարսիկ մարզիչը.«Սակայն, վերջերս ես շատ ջանադրաբար եմ մարզվել, սկսել եմ հավատալ սեփական ուժերին և ամեն ինչ ստացվել է: Հետագայում ցանկանում եմ անդամակցել Հայաստանի հիմնական հավաքականին և, անշուշտ, ոսկե մեդալներ նվաճել»:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ Եվրոպայի 2011թ. առաջնությունում Խաչատրյանը պետք է ոսկի նվաճեր, սակայն, այն ժամանակ մարզիկը վստահ չէր իր ուժերին: «Որքան էլ մարզիչները ինձ հաղթանակի էին տրամադրում, ոչինչ չստացվեց: Մարզիկի համար շատ կարևոր է, որպեսզի նա ինքը հավատա իր ուժերն և լավ է, որ Նարեկը աշխարհի առաջնությունում հասկացավ, որ իրականում ուժեղ է և կարող է հաղթել»,-ասել է մարզիչը: Ըստ Բաբալարյանի, Խաչատրյանը փորձառու մարզիչ է, նա մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի մեծահասակների առաջնություններին, իսկ այս տարի մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը, եթե շարունակի աշխատել նույն ձգտումով, առաջիկայում կկարողանա ուրախացնել հայ երկրպագուներին նաև մեծահասակների մրցաշարերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---