Մարկո Ֆարանին պատրաստ է անձամբ աջակցել Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի համագործակցության գործակալության տնօրեն, նախարար Մարկո Ֆարանիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Հանդիպման ընթացքում Ֆարանին նշել է, որ գործակալությունը հանդիսանում է Բրազիլիայի ԱԳՆ-ին կից գործող կարևոր մարմին, որը կազմակերպում, ֆինանսավորում և իրականացնում է տեխնիկական համագործակցությունը օտարերկրյա բոլոր երկրների հետ:

Գոհունակություն հայտնելով, որ Հայաստանը մուտք է գործում գործակալության ծրագրերի մեջ, նա նշել է, որ Բրազիլիան մինչև տարեվերջ կընդունի ՀՀ գյուղնախարարության չորս մասնագետների` վերապատրաստելու գյուղ և անասնապահական մթերքների, այգեգործության և գինու արտադրության ոլորտներում, Հայաստան կուղարկի Բրազիլիայի հրշեջ ծառայության պատվիրակությանը` նրա գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ:

Մարկո Ֆարանին նաև պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ընդունել ՀՀ գյուղնախարարության բարձրաստիճան պատվիրակությանը, պարբերաբար քննարկել և ընթացք տալ համագործակցության այլ ծրագրերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---