Հայաստանի ոստիկանության պետը ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին մեղադրում է «ոստիկանաորսի» մեջ

Հայաստանի ոստիկանության պետը ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին մեղադրում է «ոստիկանաորսի» մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստներին մեղադրում է նրանում, որ նրանք վերջին ամիսներին «ոստիկանաորս» են սկսել: Այդ մասին ոստիկանության պետը հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով օգոստոսի 9-ին Տերյանի փողոցում ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու միջադեպը: Ալիկ Սարգսյանի խոսքով, հենց ՀԱԿ ակտիվիստներն են հարձակվել ոստիկանների վրա, նրանց մարմնական վնասվածքներ հասցրել, այդ թվում` գլխի հարվածով կոտրել ոստիկաններից մեկի քիթը, վերջինս այժմ հիվանդանոցում է գտնվում: Սարգսյանը նշել է, որ բերման ենթարկվածները շարունակել են խանգարել ոստիկանության աշխատակիցներին նաև այն բանից հետո, երբ բերվել են Ոստիկանության բաժանմունք: Նա ավելացրել է, որ ՀԱԿ ակտիվիստները սկսած ոստիկանների վրա հարձակվելու պահից և անգամ բաժանմունքում անպատվում էին ոստիկաններին ամենավերջին հայհոյանքներով: Նա նշել է ՀԱԿ հայտնի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի առանձնակի դերն այդ իրադարձություններում` հայտնելով, որ մնացածները նրա ազդեցության տակ էին: Ոստիկանության պետը նաև հայտնել է, որ ոչ ոք չէր խանգարում փաստաբանների հաղորդակցմանը բերման ենթարկված ակտիվիստների հետ: «Ասեմ ավելին, այդ մերոնք (ոստիկանները) ունեին փաստաբանների օգնության կարիք»,- հեգնանքով նշել է նա: Ալիկ Սարգսյանը վրդովված ընդգծել է, որ բերման ենթակվածների հանդեպ ոչ մի բռնություն չի գործադրվել, թեև նրանք իրենց վարքով ամեն կերպ փորձում էին սադրել: «Նրանցից ոչ մեկին մատով անգամ չեն դիպել»,- հայտնել է ոստիկանության պետը:

Ալիկ Սարգսյանը հավաքված բոլոր լրագրողներին կոչ է արել ճշմարիտ տեղեկատվություն հասցնել բնակչությանը` համոզմունք հայտնելով, որ հասարակ ժողովուրդն ինքը կգնահատի, թե ով է ճիշտ: Նա հաղորդել է նաև, որ ոստիկանությունը կատարված դեպքերի վկաներ ունի, այդ թվում` զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքում բերման ենթարկվածների վարքը ցուցադրող տեսանյութ, որոնք շուտով կներկայացվեն հասարակայնությանը:

ՀԱԿ տեղեկատվության համաձայն, օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Ըստ ՀԱԿ-ի, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ նույնպես գործադրվել է ֆիզիկական ուժ, որից հետո ընդունվել է վերոնշյալ անձանց ձերբակալման մասին ապօրինի որոշում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---