Հայաստանը ձյուդոյի աշխարհի առաջնությունում կներկայացնեն 4 մարզիկներ

Հայաստանը ձյուդոյի աշխարհի առաջնությունում կներկայացնեն 4 մարզիկներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-28-ը Փարիզում կայանալիք ձյուդոյի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանին հանդես կգա ռումինացի մասնագետ Ադրիան Կրեոտորուի գլխավորությամբ:

Տղամարդկանց մրցումներում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Դավթյանը (60 կգ) և Եվրոպայի չեմպիոն, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:

Կանանց պայքարին կներգրավվեն Գայանե Հարությունյանը (48 կգ) և Ժաննա Ստանկևիչը (57 կգ), հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---