Պլաստիկ վիրաբույժներին հայերն ամենաշատը դիմում են քթի շտկման համար

Պլաստիկ վիրաբույժներին հայերն ամենաշատը դիմում են քթի շտկման համար

PanARMENIAN.Net - Հայաստանում ամեն տարի ավելանում է էսթետիկ- պլաստիկ վիրահատությունների ծավալը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ, բժշկականգիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը. «Դեռևս 80-ական թվականներից Հայաստանում սկսել են կատարել պլաստիկ վիրահատություններ, սակայն սկզբնական շրջանում դրանք կրել են զուտ վերականգնողական բնույթ: Էսթետիկ վիրահատությունների ծավալները սկսեցին ավելանալ հատկապես վերջին 10-15 տարիների ընթացքում»:

Նա նշեց, որ իրենց դիմում են ինչպես նորածինների մոտ բնական արատների վերացման համար, այնպես էլ 60-ամյա մարդիկ, ովքեր ուզում են շտկել և՛ արտաքին տեսքը, և՛ առողջական դժվարություններ առաջացնող խնդիրները:

«Ավելի երիտասարդ և միջին տարիքում հիմնականում դիմում են էսթետիկ միջամտության` քթի, ականջախեցիների վիրահատության համար: Մինչդեռ տարեցները դիմում են ծերացման հետևանքով առաջացող թերությունների վերացման համար»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը` բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ–վիրաբույժ Գնել Անանյանը:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցնետ, «Միքայելյան վիրաբուժության իսնտիտուտի» պլաստիկ և դիմածնոտային բաժնի ղեկավար Հայկ Ենոքյանն էլ հավելեց, որ իրենց հաճախորդների մեծամասնությունը չի ցանկանում նմանվել որևէ հանրահայտ մարդու, այլ ընդհակառակը` ցանկանում են ստանալ բնականին մոտ արդյունք:

Բժիշկները նշեցին, որ հայերն ամենաշատը դիմում են քթի պլաստիկ վիրահատության համար: Երկրորդ տեղում են փորի առաջնապատի և կրծքագեղձերի վիրահատությունները, որոնց հաջորդում է դեմքի մաշկի ձգումը:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---