Ֆրեզնոյում վստահ են` Հայկական թաղամասի կառուցումը ԱՄՆ հարկատուների հերթական հիասթափությունը չի դառնա

PanARMENIAN.Net - Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում շարունակվում են քաղաքի կենտրոնում Հայկական թաղամասի շինարարության շուրջ վեճերը: Քաղաքի խորհուրդը տարվա սկզբից սկսած մոտ 24 000 ԱՄՆ դոլար է ծախսել երկու դատարկ շենքերի ապամոնտաժման համար, որոնք ծրագրվող թաղամասի տարածքում էին գտնվում:

Քաղաքի խորհրդի անդամ Օլիվեր Բաինեսը հավանություն է տվել գաղափարին` ընդգծելով, որ նախագծի հեղինակներ Ռիչարդ Գաններն ու Ջորջ Անդրոսը «բիծ» չեն ստեղծի քաղաքի տարածքում, և նախագիծը հարկատուների հերթական հիասթափությունը չի դառնա:

Նախագիծն օժանդակել է նաև խորհրդի նախագահ Լի Բրանդը: Թաղամասի շինարարության ծախսերի ընդհանուր գումարը կազմում է մոտ $ 1.2 մլն: Նախատեսվում է, որ թաղամասը նաև Ֆրեզնոյի հայ համայնքի մշակութային կենտրոնը կդառնա:

Ֆրեզնոյի հայ համայնքը հայտնի է իր պատմությամբ: Այն հիմնվել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո: Համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկը գրող Վիլյամ Սարոյանն է: Համայնքն ունի իր եկեղեցին և հաշվում է մոտ 60 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---