Սևանի ափին նոր օբյեկտների ապօրինի շինարարություն է ընթանում, պնդում է բնապահպանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում մեծ ճնշում է գործադրում բնության վրա: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա, Դիլիջանի ու Սևանի ազգային պարկերի 70 տոկոսը ճանաչվել է ռեկրեացիոն գոտի: Այդ համատեքստում նա նշել է, որ այդ տարածքների մեծ մասում տարբեր օբյեկտներ են կառուցվում, ինչը թույլ չի տալիս պահպանել ու պաշտպանել բնությունը: Մասնավորապես, նա նշել է, որ ողբալի վիճակում է գտնվում Սևանը, որտեղ նորանոր օբյեկտներ են կառուցվում: Ընդ որում, ըստ նրա, դա արվում է ապօրինաբար, քանի որ արգելված է օբյեկտներ կառուցել 195մ ցածր ափամերձ տարածքում: Բացի այդ, նա նշել է, որ Սևանի ափերը լավ չեն մաքրվում և թողնված են բախտի քմահաճույքին: Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խնդիրներից մեկը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է: Ուստի, նա դիմել է հասարակությանը՝ խնդրելով չնետել աղբը որտեղ պատահի և չաղտոտել հանգստի գոտիները: «Եթե մենք դա չանենքն, նույնիսկ երկրի ողջ բյուջեն չի բավականացնի մաքրելու համար այդ աղբը»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |