Երևանի քաղաքապետը մտահոգված է Հայաստանի մայրաքաղաքի մշակութային հաստատությունների զարգացմամբ

Երևանի քաղաքապետը մտահոգված է Հայաստանի մայրաքաղաքի մշակութային հաստատությունների զարգացմամբ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի հետ կապված հարցերը ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ ծրագրեր, որտեղ կնախանշվեն ինչպես ֆինանսատնտեսական բարելավման, այնպես էլ ծրագրային զարգացման ուղղությունները: «Մշակույթի ոլորտի բոլոր տնօրենները պետք է ունենան հստակ ծրագիր, ինչպես անել, որ մատուցած ծառայություներն ավելի շատ և որակյալ լինեն»,- ընդգծել է քաղաքապետը: Նա անդրադարձել է նաև գրադարանների խնդրին` նշելով, որ դրանց մի մասը օպտիմալացման լուրջ խնդիրներ ունի: Մշակութային հաստատությունների տնօրեններն իրենց հերթին քաղաքապետին առաջարկություններ են ներկայացրել նոր ծառայությունների մատուցման միջոցով լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովելու համար, ինչպես նաև զանազան ծրագրեր, որոնք հաստատությունները մտադիր են իրականացնել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---