Իսպանացիները դեմ են Հռոմի պապի այցին Մադրիդ

Իսպանացիները դեմ են Հռոմի պապի այցին Մադրիդ

PanARMENIAN.Net - Մադրիդի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Իսպանիա կատարելիք այցի համար պետական միջոցների օգտագործման դեմ: Ինչպես հայտնում է BBC-ին, ցույցերը տեղի են ունեցել Մադրիդի գլխավոր՝ Պուերտա դել Սոլ հրապարակում, որտեղ ճգնաժամի ընթացքում չեն դադարում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ակցիաները:

Այս անգամ գլխավոր կարգախոսն էր՝ «Ոչ իմ հարկերի հաշվին»: Ցուցարարների թվում շատ էին տարբեր խմբերը, այդ թվում աթեիստներն ու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները: Սակայն, հիմնականում, իսպանացիները դժգոհ են նրանից, որ պետութունը օգնում է կազմակերպել այդքան տևական ու բազմազան այցը տնտեսական ճգնաժամի պայմաններում ու սոցիալական ծախսերի կրճատման ֆոնի վրա:

Այժմ Մադրիդում են հավաքվել շուրջ մեկ միլիոն ուխտավորներ, որոնք մասնակցում են Երիտասարդության համաշխարհային օրվան՝ կաթոլիկների երիտասարդական փառատոնին, որն անցնում է երեք տարին մեկ աշխարհի տարբեր երկրներում: Օգոստոսի 18-ին հանդիսություններին մասնակցելու համար Իսպանիա է ժամանում Բենեդիկտոս XVI-ը: Այցի կազմակերպիչները պնդում են, որ բյուջեի միջոցները չեն օգտագործել: Սակայն, ցուցարարները նշում են, որ բոլոր միջոցառումների անցկացման համար կպահանջվեն հազարավոր ոստիկաններ, բժիշկներ, հավաքարարներ և պետական ծառայությունների այլ աշխատակիցներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---