Հրազդանի բնակիչները վարչապետից բացատրություն են պահանջում քաղաքում ուրանի առկայության վերաբերյալ![]() ![]() PanARMENIAN.Net - Հրազդան քաղաքի ակտիվիստները Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ են հղել, որտեղ խորը տագնապ են հայտնում Հրազդանի երկաթի հանքավայրում երկրաբանա-հետախուզական աշխատանքների կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ոչ պաշտոնական աղբյուրներից մենք տեղեկացել ենք, որ Հրազդանի երկաթի հանքավայրի տարածքում կառավարության պատվերով փորձաքննություն է կատարվել: Դրա հետ մեկտեղ Հրազդանի բնակչության շրջանում լուրեր են տարածվում այն մասին, որ հանքավայրում ուրան է հայտնաբերվել, ինչը բնակիչների շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Նման անորոշությունը կարող է հուզումների պատճառ դառնալ: Ելնելով վերը ասվածից` խնդրում ենք մեզ և բնակիչներին հիմնավորված բացատրություններ ներկայացնել վերը շարադրվածի վերաբերյալ»: Դիմումը ստորագրել են Հրազդանի «Օրհուս» կենտրոնը, «Հրազդան» հեռուստատեսությունը և «Անտառները գալիք սերունդներին», «Երեխաների աջակցության հիմնադրամ», «Կոտայքի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, հաղորդում է ԷկոԼուրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |