Ferrari-ին երբեք չի թողարկի էլեկտրական ավտոմեքենաներ

Ferrari-ին երբեք չի թողարկի էլեկտրական ավտոմեքենաներ

PanARMENIAN.Net - Ավտոմեքենաներ արտադրող Ferrari ընկերության նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն հայտարարել է, որ իր ընկերությունը չի պատրաստվում թողարկել էլեկտրական ավտոմեքենաներ։ Նրա այս հայտարարությունը, հավանաբար կառաջացնի զայրույթ այն մարդկանց շրջանում, ովքեր կարծում են, որ էլեկտրական մեքենաները բնապահպանության ապագան են։ Այս մասին գրում է BBC newsbeat-ը։

«Ես չեմ կարծում, որ էլեկտրական մեքենաները կարևոր քայլ են աղտոտման դեմ պայքարում։ Մենք այժմ աշխատում ենք Ferrari հիբրիդի ստեղծման վրա և հույս ունենք, որ սա արդեն կլինի ապագան»,-ասել է Լուկա դի Մոնտեզեմոլոն։

Չնայած էլեկտրական շարժիչով տեխնոլոգիայի դանդաղ զարգացմանը՝ վերջին տարիներին ներդրումներ են կատարում մեքենաշինության այդ ոլորտում:

Ավտոմեքենա արտադրողներից Nissan-ն առաջինն էր, որ ստեղծեց էլեկտրական ավտոմեքենա Leaf-ը։ Գերմանական BMW-ն նույնպես հայտարարել էր էլեկտրական ավտոմեքենա արտադրելու իր պլանների մասին և վերջերս ներկայացրեց երկու նոր մոդել։

Լուկա դի Մոնտեզեմոլոն, չնայած էլեկտրական ավտոմեքենաների հանդեպ իր ներժողական դիրքորոշմանն, ասել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած տեխնոլոգիա, որը Ferrari-ներն ավելի ռացիոնալ կդարձնի։

«Մենք բարելավել ենք վառելիքի սպառումը 30%-ով, և աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասել է նա։ Ferrari-ին երբեք չի թողարկի էլեկտրական ավտոմեքենաներ

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---