«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի շրջանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը

«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի շրջանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը

PanARMENIAN.Net - Կիրակի օրը 4,5 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափը, սակայն այնտեղ գտնվող վթարային ԱԷԿ-ում նոր վնասվածքներ չեն առաջացել:

Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները և ատոմակայանի օպերատոր ընկերությունը, տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---