ՀՌԱԿ-ը առաջարկում է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած ճանաչել

ՀՌԱԿ-ը առաջարկում է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած ճանաչել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) Հայաստանի կառավարությանն առաջարկում է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած ճանաչել` ի պատասխան նոր թուրքական խորհրդարանի օրակարգից դրանց բացառմանը: Ինչպես ասվում է ՀՌԱԿ հայտարարության մեջ, հայկական կողմն իրավունք ունի անել դա «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Բացի դրանից, կուսակցությունը Հայաստանին առաջարկում է, եթե տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվեն, ՀՀ կառավարությունը, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածի, սկսի գործընթաց տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործողՄիջազգային դատարան տեղափոխելու անհրաժեշտության և անխուսափելիության ուղղությամբ: ՀՌԱԿ համաձայն, Հայաստանի կառավարությունը հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունը պետք է հայտնի բոլոր միջնորդ կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, որոք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ միջկառավարական բանակցային գործընթացներով: «Սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլոր կողմերի համար ոչ ցանկալի արդյունքներ»,- նշվում է ՀՌԱԿ հայտարարության մեջ, որը ստորագրել են կուսակցության նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը և ատենադպիր Կարեն Կակոյանը:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները:

Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---