2012-2013 թթ. Չինաստանում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրվի 40 հայ ուսանողի

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Շենժենում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետխորհրդի փոխվարչապետ Լյու Յանդունի հետ: ՏԿՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով երկկողմ համագործակցությանը, զրուցակիցները հիմնականում քննարկել են հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում փոխգործակցության սերտացումը կնպաստի մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, փոխըմբռնման խորացմանը:

Կողմերը մասնավորապես գոհունակություն են հայտնել բուհական ոլորտում փոխգործակցության առնչությամբ` կարևորելով նոր ծրագրերի իրականացումը: Գևորգյանը ողջունել է միջազգային պայմանագրերի հիման վրա Չինաստանում հայ ուսանողների համար տեղերի ավելացումը. 2012-2013թթ. ուսումնական տարվանից սկսած նրանց թիվը կկրկնապատկվի. կրթաթոշակ կտրամադրվի 40 հայ ուսանողի: Անդրադարձ է եղել նաև Երևանի որոշ դպրոցներում չինարենի ուսուցման, բուհական դիպլոմների փոխադարձ ճանաչման հարցերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---