Հոկտեմբերին կանցկացվի Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը

Հոկտեմբերին կանցկացվի Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը

PanARMENIAN.Net - 2011թ. հոկտեմբերի 29-ից 30-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը համատեղ Երևանում կազմակերպելու են Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը: Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոտեմբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ և 200-ից ավելի Հայաստանի և Արցախի սրտաբաններ, տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից:

Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:

Նոյեմբերի 2-ին տեղի կունենա նաև հանդիպում Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի պատվիրակությունների և ԼՂՀ իշխանությունների հետ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---