23 օգոստոսի 2011 - 18:41 AMT
Հայաստանը հայտնվել է «Աշխարհի ամենաթերագնահատված ուղղությունները» ցուցակում

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում հայտնվել է «Աշխարհի ամենաթերագնահատված ուղղությունները» ցուցակում: Ինչպես գրում է Wise-Travel-ը, շատ քիչ թվով ճանապարհորդներ են մտածում Կովկաս` ներառյալ Հայաստան և Վրաստան այցելելու մասին, որոնք հարուստ են հոյակապ լեռնային բնանկարներով և հազարամյա քաղաքակրթության ճարտարապետական մնացորդներով: «Երկու երկրներն էլ հազարամյա պատմության ընթացքում փորձել են ինչ-որ կերպ պահպանել եզակի «ոգին», չնայած, որ տարածքները տարբեր ժամանակներում նվաճվել են հռոմեացիների, մոնղոլների, պարսիկների և թուրքերի կողմից:

Հայաստանի և Վրաստանի ժողովուրդներն անուն են ձեռք բերել իրենց ջերմությամբ և հյուրընկալությամբ: Չնայած բազմաթիվ պատմական և քաղաքական լարվածություններին, որոնք շարունակում են տիրել տարածաշրջանում, արտասահմանցիները գրեթե միշտ այստեղ իրենց ապահով են զգալու, գրում է գործակալությունը: Այս ցուցակում ընդգրկվել են նաև Ուզբեկստանը, Թայվանը, Թունիսն ու Ֆիլիպինները: