Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար

Յունիբանկի  կողմից թողարկված  քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար

PanARMENIAN.Net - Յունիբանկի կողմից թողարկված Visa և ArCa բանկային քարտերի քանակը 2011թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 71 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 42%-ով: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկն ArCa վճարային համակարգի առաջատար բանկերի հնգյակում է:

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Յունիբանկում շահավետ պայմաններով հնարավոր է ձևակերպել ցանկացած դասի դեբետային և վարկային քարտ` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Արձակուրդների շրջանում առավել մեծ պահանջարկ է վայելում U- Travel վարկային քարտը, որը նախատեսված է տուրիստական նպատակների համար: Հաճախորդներին տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold քարտ մինչև 10 հազար դոլար կամ եվրո սահմանաչափով: Վարկի մարման ժամկետը կազմում է մինչև 15 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22%: Տոկոսները հաշվարկվում են միայն հաճախորդի կողմից փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:

Յունիբանկի բանկային քարտերի օգտագործման հարմարավետությունն ու պարզությունն ապահովում են քարտերի սպասարկման արդյունավետ համակարգը, բանկոմատների և վճարային տերմինալների լայն ցանցը: Յունիբանկը տեղադրել է 77 բանկոմատ և 637 POS- տերմինալ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---