Երևանի 37 հուշարձանների վրա կտեղադրվեն QR կոդերով ցուցանակներ26 օգոստոսի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի 7 արձանների վրա տեղադրվել են ցուցանակներ QR կոդերով։ QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով։Երևան Քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արա Յաղջյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբերի 20-ը նման ցուցանակներ տեղադրվելու են ևս 37 հուշարձանների և 20 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա։ Ըստ Արա Յաղջյանի, ՀՀ անկախության 20 ամյակի օրերին Հայաստան են ժամանելու մի շարք հյուրեր, ինչը հիանալի է, քանի որ ծրագիրը նախատեսված է հենց զբոսաշրջիկների համար։ Այս պահին QR կոդով ցուցանակներ տեղադրված են Կոմիտասի, Այվազովսկու, Սարյանի, Շահումյանի, Մյասնիկյանի, Առնո Բաբաջանյանի և Սասունցի Դավթի արձանների վրա։ «Այս ծրագրի շնորհիվ զբոսաշրջիկները հեշտությամբ կստանան ինֆորմացիա պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների մասին։ Յուրաքանչյուր QR կոդ տեղափոխում է monuments.yerevan.am կայքի համապատասխան հուշարձանի էջ, որտեղ կան եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) տեղեկություններ յուրաքանչյուր հուշարձանի մասին՝ սկած ճարտարապետից, պատրաստված նյութից, հուշարձանի պատմությունից մինչև լուսանկարներ»,- նշեց Արա Յաղջյանը։ Ըստ Արա Յաղջյանի, ծրագիրը քաղաքապետարանի նախաձեռնությունն է, որն իրականացնում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը և «City of the World» հիմնադրամը։ Յուրաքանչյուր QR-կոդով ցուցանակի ստեղծման համար տեխնոլոգիաների կենտրոնը ծախսում է 150 000 դրամ։ «Մենք կատարում ենք ողջ ծրագրավորումը՝ կոդի ստեղծումը, ապա նաև պատրաստում ենք ցուցանակը և տեղադրում։ Իսկ կայքի նյութերը տրամադրում է «City of the World» հիմնադրամը։ Մենք դիմել ենք մի շարք բանկերի և ընկերությունների այս ծրագրի ֆինանսավորման համար»,- ավելացրեց Արա Յաղջյանը։ QR-կոդը նախագծել է ճապոնական Denso-Wave ընկերությունը: Այն բաղկացած է տարբերանշաններից՝ ներառյալ այբուբեն, թվեր, հատուկ տարբերանշաններ: Մեկ QR-կոդը կարող է պարունակել 7089 թիվ կամ 4296 տառ: QR-կոդերը հաճախակի օգտագործում են հեռախոսներով կոնտակտային ինֆորմացիա, հղումներ և այլ տեղեկատվություն կարդալու համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |