Հայաստանի նախագահը նշել է երկրում կրթական ոլորտի որակի բարձրացման կարևորությունը

Հայաստանի նախագահը նշել է երկրում կրթական ոլորտի որակի բարձրացման կարևորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ Հայաստանի բուհական և հետբուհական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի պետական բուհերի ռեկտորները: Խորհրդակցության սկզբում նախագահը նշել է, որ կարևոր է աշխատանք իրականացնել մասնագետների որակի բարձրացման և հեղինակավոր կառույցների հետ բուհերի համագործակցության ձևավորման ու զարգացման ուղղությամբ, որի արդյունքում կփոխվի կրթական համակարգի և, առհասարակ, կրթության ոլորտի վերաբերյալ հասարակական ընկալումը, ըստ որի` հանրապետության բուհերն այսօր չեն կարողանում որակյալ և շուկայում պահանջված մասնագետներ պատրաստել:

Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հերթի ներկայացրել է ոլորտում առկա այն ընդհանուր խնդիրները, որոնք վերաբերում են հանրապետության բոլոր բուհերին և պարբերաբար քննարկվում են խորհրդում: Ռեկտորները նաև առաջարկություններ են ներկայացրել բուհերի կառավարման որակի բարձրացման, ֆինանսավորման, ավագ դպրոցների հետ բուհերի համագործակցության զարգացման, շրջանավարտներին աշխատանքի տեղավորման, համատեղ ուժերով ուսանողական նոր հանրակացարանների կառուցման, լաբորատորիաների արդիականացման ու ոլորտի մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---